Արտաքին 23 րոպե առաջ - 20:13 22-11-2026

Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ այս տարվա կեսերին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների հետ՝ նրանց կոչ անելով հանդիպել և քննարկել ընթացիկ զինված հակամարտությունները։ Այսպես է նա մեկնաբանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի խոսքերը, որն ավելի վաղ հայտնել էր, որ հենց Բրազիլիայի առաջնորդն է առաջարկել այս շաբաթ չինական Շենչժեն քաղաքում կազմակերպել Դոնալդ Թրամփի, Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը, հաղորդում է CNN Brasil-ը։

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, համացանցային ուղիղ եթերի ժամանակ Լուլան հիշել է, որ համաշխարհային երեք տերությունների ղեկավարների հետ զրույցների ընթացքում նրանց կոչ է արել դադարեցնել բռնությունը։

«Չգիտեմ՝ արդյոք ես էի նախաձեռնողը, բայց ես զանգահարեցի երեքին էլ և նույն բանն ասացի. ի սեր Աստծո, հանդիպեք, միասին գարեջուր կամ կոնյակ, վիսկի խմեք, բայց խոսեք և դադարեցրեք բռնությունը։ Պատահականություն էր, թե ոչ, բայց երեքը հանդիպեցին։ Արդյոք դա իմ զանգի արդյունքն էր՝ չգիտեմ»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Ըստ Լուլայի, զրույցների ընթացքում ինքը նաև ընդգծել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի հատուկ պատասխանատվությունը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, որոնք վետոյի իրավունք ունեն պատերազմի և խաղաղության հարցերով միջազգային բանաձևերի նկատմամբ։ Նա կարծում է, որ այդ տերությունները վարկաբեկում են կազմակերպությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեն նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Սակայն եթերի ժամանակ Լուլան հայտարարել է, որ հենց այս շաբաթ հանդիպած երեք երկրների առաջնորդներն են «պատերազմներ սկսում՝ առանց որևէ մեկից թույլտվություն խնդրելու»։

«ՄԱԿ-ն այլևս ոչինչ չի նշանակում, քանի որ Անվտանգության խորհուրդը չի հարգում ՄԱԿ-ը։ Խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու համար, իսկ դուք դա չեք ապահովում։ Ես երեքին էլ նույն բանն ասացի»,- նշել է Բրազիլիայի նախագահը։

Լուլան նաև ընդգծել է, որ միջազգային հակամարտությունների շուրջ անկաշկանդ շփվում է Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հետ։ Նա նշել է, որ նրանցից յուրաքանչյուրի հետ զրույցը տևել է ավելի քան մեկուկես ժամ։

«Ես ուզում էի գրավել այս երեքի՝ ամենաազդեցիկ գործիչների ուշադրությունը։ Իմ կառավարությունը թերարժեքության բարդույթ չունի։ Ես գիտեմ, որ դիպլոմ չունեմ և այնքան կրթված չեմ, որքան պետությունների մյուս ղեկավարները։ Բայց նրանցից ոչ ոք ինձնից ավելի մեծ արժանապատվություն և ներկայացուցչական կշիռ չունի։ Ուստի ես նրանց հետ անկաշկանդ եմ խոսում»,- հավելել է Լուլան։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
22:47 Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
20:43 NFL-ի լեգենդ Թոմ Բրեդին դարձել է «Չելսիի» բաժնետեր․ ESPN