Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) յոթակի չեմպիոն Թոմ Բրեդին ձեռք է բերել անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի բաժնեմաս, հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Բրեդին կդառնա «Քլիրլեյք» ակումբի ներդրող, որը վերահսկում է լոնդոնյան թիմը։ Բրեդին, ինչպես սպասվում է, կծառայի որպես գործառնական խորհրդատու, բայց չի ունենա քվեարկության իրավունք։
2023 թվականի օգոստոսին ամերիկացին ձեռք է բերել «Բիրմինգհեմ» ակումբի բաժնեմաս, բայց լքել է ակումբը այս տարվա նոյեմբերին։
49-ամյա Բրեդին NFL-ում խաղացել է 2000 թվականից։ Նա հայտարարել է իր թոշակի անցնելու մասին 2023 թվականի փետրվարին։
Բրեդին յոթ անգամ Սուպերբոուլի չեմպիոն է (2001, 2003, 2004, 2014, 2016, 2018, 2020)։ Ամերիկացին հինգ անգամ ճանաչվել է Սուպերբոուլի MVP։ 2000-ից 2019 թվականներին նա խաղացել է «Նյու Ինգլենդ»-ի կազմում՝ նվաճելով վեց տիտղոս։