Սպորտ 37 րոպե առաջ - 14:08 21-11-2026

Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել

Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունից և զուգափայտեր մարզագործիքի վարժությունից 2 ոսկե մեդալ է նվաճել։

Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

«Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունում, զուգափայտեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։