Սպորտ 36 րոպե առաջ - 14:17 21-11-2026

Մինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖ

Մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Տեղեկացնում ենք, որ ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։

ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի»,- նշվում է հաղորդագրության մեջ։