Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 և Աշտարակի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Մինչև հիվանդանոցներ տեղափոխելը բժիշկները վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: