Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին Խոսք 10 րոպե առաջ - 21:14 20-11-2026

Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում բնական գազի սակագնի շուրջ քննարկումները կրկին արդիական են։ Հանրությանը մտահոգող հիմնական հարցերը մի քանիսն են՝ ինչո՞ւ է սահմանին համեմատաբար էժան ներկրվող գազը սպառողին հասնում կրկնակիից ավելի թանկ գնով, և հնարավո՞ր է թանկացման նոր ալիք։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում նշում է, որ ներմուծվող և սպառողին մատակարարվող գազի գների տարբերությունը պայմանավորված է նախևառաջ Հայաստանի գազամատակարարման ցանցի մասշտաբներով։ Ընկերությունում աշխատում է շուրջ 7000 մարդ, իսկ Հայաստանը գազաֆիկացման մակարդակով աշխարհի առաջատար երկրների շարքում է՝ գազամատակարարում կա գրեթե բոլոր գյուղերում։

Բացի այդ, սակագնի մեջ ներառվում են ցանցում առկա տեխնիկական կորուստներն ու խողովակների փոփոխության ծախսերը։ Միաժամանակ, Հրանտ Միքայելյանը մատնանշում է Հայաստանում գործող սակագնային քաղաքականության մի կարևոր առանձնահատկություն, որով մեր երկիրը տարբերվում է տարածաշրջանի մյուս երկրներից։

«Տարբեր երկրներում տարբեր մոտեցում կա, թե ինչպիսի սակագին սահմանվի երկրի ներսում։ Օրինակ՝ հետխորհրդային երկրների մեծ մասում բիզնեսի համար ավելի բարձր գին է սահմանված, քաղաքացիների համար՝ ավելի ցածր։ Հայաստանում հակառակ մոտեցումն է․ բիզնեսի համար գինն ավելի ցածր է, քաղաքացու համար՝ ավելի բարձր։ Այսպիսով՝ քաղաքացին նաև սուբսիդավորում է բիզնեսի գինը»,- նշում է տնտեսագետը։

Անդրադառնալով հանրային դաշտում շրջանառվող այն թեզին, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է գնալ «Գազպրոմ Արմենիայի» ազգայնացմանը և դրա հաշվին նվազեցնել սակագինը՝ Միքայելյանը նման սցենարը քիչ հավանական է համարում։

«Ճիշտն ասած՝ չեմ կարծում, որ իշխանությունը կգնա նման քայլի։ Այդ ընկերությունը գործում է միջպետական պայմանավորվածության հիման վրա․ սկզբում այն ստեղծվել էր 50/50 համամասնությամբ, հետագայում Հայաստանը ներդրումների և պարտքերի դիմաց իր բաժնեմասը վաճառեց, և այժմ այն ամբողջությամբ ռուսական կապիտալով ընկերություն է։ Ազգայնացման մասին խոսակցությունները տարածվեցին հատկապես ՀԷՑ-ի շուրջ հնչող քննարկումներից հետո, սակայն այստեղ ընկերությունը միջպետական համաձայնագրի մաս է, և Ռուսաստանի արձագանքը կարող է շատ ավելի կոշտ լինել։ Բացի այդ, նույնիսկ ազգայնացման դեպքում քաղաքացիների համար գազի գինը չի նվազելու, էական տարբերություն չի լինելու, քանի որ ցանցում հիմնական ներդրումներն արդեն արված են»,- ընդգծում է փորձագետը։

Քաղաքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսագետը իրատեսական է համարում գազի սակագնի վերանայման ռիսկը, քանի որ Հայաստանի ստացած գինը մեծ հաշվով քաղաքականապես սուբսիդավորված է։

«Ռիսկը, որ գինը կբարձրանա, կա․ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից հրապարակված զեկույցում, օրինակ, մատնանշված էր 300 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, որը ներկա 177.5 դոլարից ավելի բարձր է։ Համեմատության համար՝ միջազգային երկարաժամկետ միջին գինը 550 դոլար է 1000 խորանարդ մետրի համար, սպոտային շուկայում Եվրոպայում գինը 1200 դոլար է, իսկ Հայաստանը ստանում է 177.5 դոլարով։ Եթե գինը բարձրանա, դա ազդելու է արտաքին առևտրի բալանսի վրա, և կա նաև ռիսկ, որ Հայաստանի իշխանությունները կարող են գնալ Ադրբեջանից գազ գնելու քայլին»,- ասում է Հրանտ Միքայելյանը։

Հարցին, թե հնարավոր թանկացման դեպքում արդյոք ներկայիս իշխանությունը կարո՞ղ է գնալ Սերժ Սարգսյանի իշխանության ճանապարհով՝ սոցիալական բողոքներից խուսափելու համար թաքցնելով թանկացումը կամ սուբսիդավորելով այն, տնտեսագետը պատասխանում է, որ ֆինանսական հնարավորություն տեսականորեն կա, բայց տնտեսապես դա արդարացված չէ։

«Եթե դիտարկենք Հայաստանի միջազգային պահուստները, ապա Կենտրոնական բանկի պահուստները վերջին ամիսներին աճել են հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։ Տեսականորեն՝ այդ միջոցների կամ բյուջեի հաշվին հնարավոր է սուբսիդավորել գազի գինը, եթե իշխանությունները որոշեն դա անել։ Սակայն տնտեսագիտորեն դա այնքան էլ ճիշտ լուծում չէ, քանի որ պահուստները պետք է ծառայեն բոլորովին այլ ռազմավարական նպատակների։ Թե արդյոք իշխանությունը կգնա նման քայլի, ինձ համար դեռևս հարցական է»,- եզրափակում է տնտեսագետը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար
15:46 Նման գռեհիկ պահվածք Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
23:31 Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան
12:39 Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին