Ուղիղ եթեր
Ներքին 9 րոպե առաջ - 12:39 20-11-2026

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Դավիթ Ղազինյանի՝ բանավեճի հրավերին՝ առաջարկելով նրան բանավիճել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ։

Միաժամանակ Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀԷՑ-ի կառավարման շուրջ հրապարակային բանավեճ անցկացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանի հետ։

«ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները գրեթե մեկ ամիս կատարած Դ.Գ.Ղազինյանի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման շրջանում բացահայտված փաստերի շուրջ ինձ բանավեճի հրավերին ի պատասխան.

Վերջինիս առաջարկում եմ բանավեճ իրականացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ, որտեղ նույն Դ.Գ. Ղազինյանը շուրջ 8 տարի պաշտոնավարել է նույն այդ հաստիքին՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռքբերումը։ Ընդ որում, վերջինս այժմ բառացի շեփորում է, թե օրվա սեփականատերերի կողմից ընկերությունը ձեռք բերելիս «ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք ա ունեցել»…

Ինքս պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և երկար տարիներ նույն խորհրդի նախագահի տեղակալ հանդիսացած Նարեկ Կարապետյանի հետ։

Հանրային (ուղիղ եթերում) բանավեճի վայրը, օրը, ժամը և ձևաչափը թողնում եմ վերջինիս հայեցողությանը։
Շնորհակալություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան