Ներքին 1 ժամ առաջ - 23:15 19-11-2026

Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան

Նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ որևէ կետ, ամրագրում չկա:
ԱԽ քարտուղարն այսպես է մեկնաբանել Արմեն Գրիգորյանի պնդումը։ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը օրերս հոդված էր գրել ԵՄ-ին անդամակցելու վտանգների մասին և նշել, որ քննարկվում է Սահմանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը։

«Սահմանադրության փոփոխությունների մեջ նման բան չկա։ Համարում եմ, որ նման բան արձանագրելու կարիք չունենք։ Սահմանադրական բարեփոխումների նպատակը դրա մեջ չէ։ Եթե չեմ սխալվում, նման առաջարկ եղել է որոշ քաղաքական ուժերի կողմից, բայց նման բան չկա»,– Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Ալեն Սիմոնյանը։

«Ինքը ի՞նչ էր անում, ասել, որ ինքը բալանսավորված ինչ-որ բան էր անում, կլինի սուտ, ինքը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, ինքը եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն է եղել, բա ինքը ինչո՞վ է զբաղվել վերջին 8 տարվա ընթացքում, ի՞նչ է արել էդ թեզի շրջանակում»,- հավելել է նա՝ խոսելով Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին