Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 34 րոպե առաջ - 17:40 19-11-2026

Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից

Ինչպես արդեն հայտնել ենք նոյեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրի ճանապարհին երկու երիտասարդներ կանգնեցրել են «Վարդենիս» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանի ավտոմեքենան և ծեծի ենթարկել նրան։ Ըստ շրջանառվող հրապարակումների՝ միջադեպի պատճառ է դարձել հիվանդանոցում հետազոտվող պացիենտին տնօրենի կողմից արված դիտողությունը, ինչին հաջորդել է վիճաբանությունն ու ծեծկռտուքը։

Մամուլում հրապարակված տեղեկությունները ճշտելու և դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց «Վարդենիս» բժշկական կենտրոնի հետ։

Բուժհաստատության հաշվապահությունից, սակայն, չցանկացան մանրամասներ հայտնել՝ ասելով. «Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել»։ Աշխատակիցը միայն փոխանցեց, որ միջադեպի հետևանքով տնօրենը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Նշենք, որ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև անձամբ բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանի հետ՝ ճշտելու, թե որքանով է իրականությանը համապատասխանում աշխատանքից վերադառնալիս իր ավտոմեքենան կանգնեցնելու և դրան հաջորդած վիճաբանության վերաբերյալ նկարագրությունը, և արդյոք կան հանգամանքներ, որոնք մամուլում սխալ կամ թերի են ներկայացվել, սակայն տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել