Shamshyan.com-ը գրում է․ Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն, անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։
Մանրամասները՝
shamshyan.com կայաքում։