Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ներքին 12 րոպե առաջ - 21:20 19-11-2026

Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Անդրանիկ Սողոյանի (Զապ) և Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) խափանման միջոցները փոխվել են։

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ–ների ` դատարանը որոշումը կայացրել է քիչ առաջ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները ձերբակալել են Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին։

Ըստ ոստիկանության` Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով դստեր և նախկին փեսայի միջև վիճաբանության մասին, դիմել է Օշականում բնակվող մեկ այլ «օրենքով գողի»՝ նախկին փեսային պատժելու համար։ Դրան հաջորդել են երկու խմբերի միջև բախումներ։

Սեպտեմբերի 25-իմ և 26-ին «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» կալանավորվեցին։
«Հրապարակ» օրարթերթը նոյեմբերի 17-ին հայտնեց, որ «Զապը» հիվանդանոցում է, իսկ «Օշականցի Գևորիկը»` ԱԱԾ մեկուսարանում։