Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Արտաքին 18 րոպե առաջ - 21:14 19-11-2026

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։

Գյուլերի խոսքով՝ մինչև սեփական արտադրության կործանիչների անհրաժեշտ քանակի ապահովումը Թուրքիան շարունակելու է իր ռազմաօդային ուժերը համալրել արտասահմանյան արտադրության ինքնաթիռներով։

Այս համատեքստում ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայի համար արտադրված 6 հատ «F-35» կործանիչների մատակարարման շուրջ, իսկ «F-16 Block 70» կործանիչների ձեռքբերման ծրագիրը շարունակում է իրականացվել։

Միաժամանակ Մեծ Բրիտանիայից նախատեսվում է ձեռք բերել 20 «Eurofighter Typhoon» կործանիչ և 12 «C-130J» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Վերջիններիս առաջին երկու միավորները Թուրքիան ակնկալում է ստանալ 2026 թ. վերջին։

Նախարարը նաև նշել է, որ արագացվելու են «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ), անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ տեղական պաշտպանական նախագծերի աշխատանքները։

Ermenihaber