Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից և մանրամասներ են փոխանցել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից։
Գեորգի Զուրաբաշվիլին և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, առևտրի և հումանիտար համագործակցության հետ կապված հարցեր:
Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ի շահ երկրների միջև հարաբերությունների զարգացման։