Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 15 րոպե առաջ - 18:19 19-11-2026

Երևանում որ մեքենաների շահագործումն է սահմանափակելու Տիգրան Ավինյանը. փորձագետի դիտարկումները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը՝ քաղաքի կոնկրետ հատվածներ, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջան մուտքը Եվրո 4 և ավելի ցածր էկոլոգիական ստանդարտի մեքենաներով սահմանափակելու վերաբերյալ, լայն քննարկումների տեղիք է տվել։

Թեմայի շուրջ Oragir.News-ը ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովից փորձեց պարզել, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս կարգավորումների հետևանքով։

Փորձագետի գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունների մոտեցումները խնդրահարույց են, քանի որ խցանումների և օդի աղտոտվածության պատճառը բարդվում է բացառապես վարորդների վրա։

«Չգիտեն՝ ոնց սահմանափակեն մուտքը Կենտրոն։ Ասել են՝ ով Եվրո 5 պայմանական ստանդարտից ցածր է, չի կարող Կենտրոն մտնել, գնացեք ուրիշ վարչական շրջաններում քշեք, որովհետև օդն աղտոտում եք։ Կենտրոնի բնակիչները շատ զգայուն են աղտոտվածության նկատմամբ, գնացեք Երրորդ մասն աղտոտեք»,- հեգնանքով նկատեց Արտակ Խաչատուրովը։

Անդրադառնալով մայրաքաղաքում առկա խցանումներին՝ Խաչատուրովը նշում է, որ քաղաքային իշխանությունները չեն ընդունում իրենց բացթողումները և մեղավոր են համարում քաղաքացիներին․ «Ընդհանուր առմամբ կա խցանումների ու երթևեկության կարգավորման խնդիր։ Մարդը համոզված է, որ դա կապված չէ շինարարության հետ, այլ կապված է վարորդների ու քաղաքացիների հետ։ Վարորդներն են մեղավոր, քաղաքացիներն են մեղավոր, որ այս խնդիրն առաջացել է։ Իրենք իրենց հասանելիքն ամեն ինչ արել են, բայց մենք շատ անշնորհակալ ժողովուրդ ենք»։

Խոսելով մարզերից Երևան մուտք գործող մեքենաների հնարավոր սահմանափակումների մասին, որոնց արդեն բախվում են, օրինակ, էջմիածինցի վարորդները, փորձագետը փաստում է, որ նման քննարկումներ կան, իսկ առաջարկվող լուծումները գործնականում չեն աշխատում։ Որպես օրինակ նա բերում է ուսանողների տեղափոխման և Մատենադարանի հարակից տարածքում կայանման խնդիրը՝ ընդգծելով, որ կարգուկանոն հաստատելու փոխարեն գնում են արգելքների ճանապարհով։ Ըստ Արտակ Խաչատուրովի՝ առաջարկվող սահմանափակումները հանգեցնելու են լուրջ սոցիալական և տրանսպորտային հետևանքների։

«Թանկացումներ էլ է բերելու, մարդկանց մեքենաների թվաքանակն էլ է ավելանալու։ Եթե ցանկանան կենտ-զույգ համարներով սահմանափակում անել, մարդիկ ստիպված երկու մեքենա են առնելու։ Ավելի կատաստրոֆիկ է լինելու»,- եզրափակեց Արտակ Խաչատուրովը։
Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել