Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ներքին Տեսանյութ 18 րոպե առաջ - 21:00 19-11-2026

Մեքենան մտավ խանութի մեջ, Սրբազանի կալանքը երկարաձգվեց, զորակոչի ժամկետները հայտնի են, արգելք անկախությանը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 19-ի ամփոփ լուրերը:

Երևանի միջազգային համաժողովում դատաբժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ու հետագա շրջանի զոհերի նույնականացման տվյալները։ Նշվել է, որ 2020-ի առաջին օրերից կենտրոնի ռեսուրսները չեն հերիքել մեծ ծավալի աշխատանքներին, իսկ հետագայում՝ ԿԽՄԿ-ի ու միջազգային կառույցների աջակցությամբ և երկրորդ ԴՆԹ հոսքի գործարկմամբ, փորձաքննվել է 4005 ոսկրային նմուշ, նույնականացվել՝ 1428 անձ, իսկ հարազատներից վերցված պահվող նմուշների թիվը հասել է 1586-ի։

Նոյեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 7:00-ին նախատեսված Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ Երևանից Բեռլին վերադարձի թռիչքը հետաձգվել է ավելի քան մեկ ժամով, քանի որ Թուրքիայի որոշ օդային գոտիներ անսպասելի փակվել են, և ստիպված են եղել նոր երթուղի կազմել։ Նախարարը նախ Ադրբեջան էր այցելել, ապա՝ Հայաստան, որտեղ նոյեմբերի 18-ին հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ, եղել Ծիծեռնակաբերդում ու քննարկել համագործակցությունից մինչև կանաչ էներգիա ու տարածաշրջանային գործընթացներ։

ՀՀ ՊՆ-ի տվյալներով՝ այս շաբաթ մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման հերթական փուլը, որի ընթացքին հետևել են ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ու փոխնախարար Արման Սարգսյանը։ Սպաները ստուգարքներ են հանձնել շարային, ֆիզիկական, կրակային ու մասնագիտական պատրաստությունից, իսկ ղեկավարությունը գործընթացը կարևորել է պատրաստության, ենթականերին օրինակ ծառայելու և աշխատավարձի շեշտակի բարձրացման համատեքստում։

Նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի ձեռամբ, տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում, որի ընթացքում քահանայական կոչման կարժանանան միաբան ինը սարկավագ։ Նախորդ օրը՝ երեկոյան 17:30-ին, Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ընծայման կարգը, իսկ Սուրբ Պատարագը կսկսվի 10:30-ին։

Ամասիա խոշորացված համայնքի Հայասա թաղամասի բնակիչները դժգոհում են ճանապարհների ծանր վիճակից, որը վնասում է մեքենաներն ու բարդացնում առօրյան։ Բնակիչ Իշխան Ղուկասյանի խոսքով՝ մարդիկ անգամ հիմնանորոգում չեն պահանջում, այլ խնդրում են գոնե ավազ կամ շեբեն լցնել՝ նշելով, որ թաղամասը կարծես մոռացված է համայնքային հոգսերում։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված