Երաժշտությունը թանգարանային նմուշ չէ, որ պահես ապակու տակ․ այն շնչող, ապրող ու անընդհատ փոխվող օրգանիզմ է։
«Artասահման» հաղորդման տաղավարում Մանու Հարությունյանի հյուրը թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն է։
Այս զրույցը ոչ միայն երաժշտության, այլև մեր ինքնության և ապագայի մասին է՝ ինչպե՞ս հագցնել ազգայինին ժամանակակից «հագուստ»՝ առանց կորցնելու նրա էությունը, ինչո՞ւ ենք 5000 տարվա կենսուրախ մշակույթը փակել վերջին 200 տարվա ցավի մեջ, և ո՞վ պետք է դառնա «ժամանակների թարգմանիչը», երբ մշակութային դաշտում գերիշխում է սպառողական աղմուկը։
Տեսանյութ: