Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 րոպե առաջ - 19:44 19-11-2026

Լիցենզիա են պահանջում, բայց աշխատելու տեղ չեն տալիս. վարորդների դժգոհությունը

«Մենք ուրիշ բան չենք ուզում, մենք օրվա հացի փողն ենք աշխատում, եթե ինձ լիցենզավորում ես, ես որտե՞ղ կայանեմ, որ կարողանամ պետությանը հարկ վճարել»։

Այս մասին Oragir.News-ին ասել է տաքսու վարորդ Կարեն Հովսեփյանը՝ բարձրաձայնելով Մաշտոցի պողոտա 15 հասցեում տաքսիների կայանատեղիի բացակայության խնդիրը։

Նրա խոսքով՝ նշված հատվածում նախկինում եղել է տաքսիների համար նախատեսված կայանատեղի, սակայն այն հանվել է։ Արդյունքում վարորդները զրկվել են այդտեղ կանգնելու և աշխատելու հնարավորությունից։ Հովսեփյանի խոսքով՝ պարեկային ծառայության աշխատակիցներն էլ հստակ ցուցումներ չեն տալիս․ մեկ դեպքում վարորդներին ուղարկում են այլ հատված, մյուս դեպքում՝ պահանջում հեռանալ։

Վարորդը նշում է, որ խնդիրը միայն Մաշտոցի պողոտայով չի սահմանափակվում, նման իրավիճակ է նաև Սարյան փողոցում։ Նրա խոսքով՝ տաքսիների կայանատեղիները պարբերաբար տեղափոխվել են մի վայրից մյուսը, ինչի հետևանքով վարորդներն այժմ չգիտեն՝ որտեղ կանգնեն և ինչպես աշխատեն։

Կարեն Հովսեփյանի խոսքով՝ իրենք դիմել են նաև վարչապետին՝ խնդրելով ընդամենը երեք մեքենայի համար կայանատեղի հատկացնել, սակայն խնդիրը մինչ օրս լուծված չէ։ Վարորդների պահանջը մեկն է՝ իրենց աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված