copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:33 06-12-2021

Ես ՔՊ-ի հետ չեմ աշխատելու, կառավարության հետ եմ աշխատելու․ Ասլանյանը բացառում է որևէ կոալիցիա

Վանաձորում երեկ ՔՊ-ն, որի թեկնածուն գործող մարզպետ Արամ Խաչատրյանն էր, պարտություն կրեց, և կրկին հաղթանակ տարավ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որն այժմ պետք է ղեկավարի Վանաձոր խոշորացված համայնքը։ Վանաձորում երեկվա ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 3-ն են հաղթահարել անցողիկ 5 տոկոսի շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը՝ 25.06 տոկոսով և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանն է, 14,53 տոկոսով։Այս դեպքում կուսակցություններից ոչ մեկի թեկնածուն, նաև առավելագույն ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը, չի կարող առանց այլ ուժի ձայների ընտրվել քաղաքապետ: Oragir.news-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց՝ որևէ մեկի հետ կոալցիա չեն կազմելու։

-Պարոն Ասլանյան, այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որում ասում է, որ Ձեր և մյուս ոչ ՔՊ-ական թեկնածուների հաղթանակը պայմանավորված է նրանով, որ ինքը ընտրություն չի կեղծել, ժողովրդավարություն է հաստատել երկրում։ ՁԵր կարծիքով՝ Դուք ինչի՞ արդյունքում հաղթեցիք։

-Մեր հաղթանակը ժողովրդի վստահության արդյունք էր։

-Ընտրություններն ինչպե՞ս անցան, ամեն ինչ ժողովրդավարակա՞ն էր, թե՞ խախտումներ կային։

- Ես այդ ընտրախախտումների թեման բացարձակ փակ եմ համարում, բուն ընտրությունների օրը նորմալ է անցել, լուրջ խախտումներ չենք արձանագրել, իսկ ընտրապրրոցեսը շատ փնթի էր, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ։

- Հետագայում կարողանալո՞ւ եք ՔՊ-ի հետ աշխատել։

- Ես կառավարության հետ եմ աշխատում, ես ՔՊ-ի հետ չեմ աշխատում՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։

- Դուք բացարձակ մեծամասնություն չեք հավաքել, ո՞ւմ հետ եք կոալիցիա կազմելու։

- Կոալիցիան ոչ մի կերպ հնարավոր չէ։

- Այդ թվում Ձեր նախկին տեղակալ Արկադի Փելեշյանի՞ հետ։

- Կոալիցիա ոչ մի քաղաքական ուժի հետ հնարավոր չէ։

- Այդ դեպքում ինչպե՞Ս եք ընտրվելու համայնքապետ, Ձեր խմբակցության ձայները չեն հերիքի։

- Ես մենակ չեմ, ինձ հետ է Վանաձորի մեծամասնությունը։

- Բայց Դուք մեծամասնություն չեք հավաքել։

- Ավագանու անդամներն էլ են Վանաձորցի։

- Այսինքն՝ մյուս քաղաքական ուժերի ավագանու անդամները Ձե՞զ կընտրեն։

- Չեմ կարող ասել, այս պահին, ճիշտն ասած, որևէ այսպիսի պայմանավորվածություն չունենք, ընթացքը ցույց կտա։

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել