Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 19:00 19-11-2026

Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին օրերին համացանցում լայն քննարկումների և քննադատությունների ալիք է բարձրացել «Ուիգմոր» բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների որակի և բուժանձնակազմի վերաբերմունքի շուրջ։

Թեման հատկապես սրվեց այն բանից հետո, երբ բլոգեր Նանո Քալաշյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակային դժգոհություն հայտնեց կլինիկայի մանկաբուժական ծառայության աշխատանքից։

«Նամակներին ուշացումով են պատասխանում՝ մի քանի օր անց։ Որոշել եմ երեխային տեղափոխել այլ կլինիկա՝ ուրիշ՝ ավելի վստահելի բժշկի մոտ»,– իր տեսաուղերձում նշել է Նանո Քալաշյանը։

Բլոգերի այս հրապարակումը բողոքի հարթակ է դարձել տասնյակ այլ ծնողների և քաղաքացիների համար, որոնք մեկնաբանությունների բաժնում կիսվել են իրենց բացասական փորձառությամբ՝ բարձրաձայնելով մի շարք համակարգային խնդիրների մասին։

Քաղաքացիներից մեկը ներկայացրել է օրեր առաջ իր հետ տեղի ունեցած դեպքը՝ ընդգծելով, որ իր ձեռքի տակ կան նաև տեղի ունեցածը հաստատող տեսագրություններ։ Նրա խոսքով՝ երեխային ծանր վիճակում՝ ուժեղ փորացավով և խեղդող փսխումներով տեղափոխել է կլինիկայի ընդունարան, սակայն անհապաղ բուժօգնության փոխարեն բախվել է անտարբերության։

«Նախ՝ նույնիսկ թույլ չտվեցին մեքենաս կանգնեցնել, պահանջում էին այն հեռացնել՝ պատճառաբանելով, թե խանգարում է։ Պատկերացնո՞ւմ եք՝ հիվանդ երեխայիդ հետ հայտնվել ես բուժհաստատության մոտ, իսկ քեզ ստիպում են զբաղվել մեքենան հեռացնելու հարցով։ Երբ երեխայիս ներս տարա՝ ակնկալելով առաջին օգնություն, մեզ օգնություն ցուցաբերել թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ դրա համար պետք է վճարել։ Ավելին՝ նույնիսկ բժիշկ չհրավիրեցին, չզննեցին երեխային»,– պատմում է ծնողը։

Նրա խոսքով՝ երեխայի վիճակը ճանապարհին կրկին վատացել է, և ստիպված շտապօգնություն են կանչել ու տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ երեխային ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։

«Ուզում եմ, որ այս կլինիկայի ղեկավարությունը պատասխանի մի քանի պարզ հարցի. ինչպե՞ս կարող է բուժհաստատությունը նման իրավիճակում առաջին հերթին մտահոգվել մեքենայի կայանման և վճարի հարցով, այլ ոչ թե հիվանդ երեխայի վիճակով։ Ես պատրաստ էի վճարել, բայց ոչ մի ծնող չպետք է հայտնվի այն իրավիճակում, երբ իր հիվանդ երեխային օգնություն ցուցաբերելու փոխարեն իրեն նախ վճարման պահանջ են ներկայացնում»,- նշել է քաղաքացին՝ պահանջելով կլինիկայի ղեկավարության պարզաբանումը։

Քաղաքացիների բողոքների զգալի մասը վերաբերում է սպասարկման տեխնիկական կողմին, հետազոտությունների արդյունքների ուշացմանը և ծառայությունների բարձր արժեքներին։

««Ուիգմորի» անունը մի տվեք, ի սեր Աստծո։ Մի անալիզի հետևից 5 անգամ զանգեցինք, իբր պիտի մեյլով ուղարկեին, ոչ էլ ուղարկեցին։ Հասել ենք հիվանդանոց, նոր հազիվ վերցրել ենք»,- գրել է օգտատերերից մեկը։

«6 տարեկան երեխայի անալիզը 30․000 դրամ է + 25․000 դրամ պալատի գումար՝ 2 ժամվա համար։ Անգամ կրկնակի այցի ժամանակ պալատի գումարը գոնե կես գին չի լինում»,- դժգոհել է մեկ այլ ծնող։

Քաղաքացիները դժգոհում են նաև բուժանձնակազմի մասնագիտական որակից և վերաբերմունքից:

«Այս կլինիկայի աշխատակիցներն ու բժիշկները չափազանց հեռու են Հիպոկրատի երդումից և մարդկանց նկատմամբ տարրական հարգալից վերաբերմունքից՝ հատկապես Պուշկինի փողոցի մասնաճյուղում»,- նշել է օգտատերերից մեկը։

«Ես 5 ամիս մնացել եմ ու լավ գիտեմ՝ ինչ է կատարվում ներսում։ Բուժքույրն ավելի սրտացավ է, իսկ բժիշկները երեխաների վրա փորձարկումներ են անում»,- պնդել է մեկ այլ քաղաքացի։ «Էդ գրողի տարած հիվանդանոցում իմ տղան մահացել է»,- գրել է մեկ ուրիշը։

Նշենք, որ Oragir.News-ը պատրաստ է ներկայացնել նաև «Ուիգմոր» բժշկական կենտրոնի տեսակետը՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
19:44 Չորեքշաբթին «էներջայզերի» օր ա, գալիս ենք, ասում, խոսում, ուրախանում. Փաշինյանը հեգնեց Ղազարյանին
20:58 Վերջնական խաղաղության խոչընդոտն ընդդիմությունն է. Նիկոլ Փաշինյան