Երևան +9°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:13 19-04-2023

Ղազարյանի միակ նպատակը այսօր Նիկոլի հետույքը գրկած ման գալն է. Շիրինյան

«Ես իր գործունեությանը վաղուց գնահատականներ տվել եմ․ Ղազարյանը միջակ կարողությունների տեր մարդ է, երկու նախադասություն իրար կապել չգիտի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ խոսելով ՆԳՆ Վահե Ղազարյանի պաշտոնավարումից։

«Ղազարյանը ոչ էլ նորմալ օպերատիվ աշխատող է եղել,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ նա այդ պաշտոնին արժանացել է միայն նրա համար, որ Նիկոլի համադասարանցին կամ զուգահեռ դասարանցին է եղել։

«Նրա միակ նպատակը այսօր Նիկոլի հետույքը գրկած ման գալն է։ Ես երբ ոստիկանությունում աշխատում էի, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանը, երբ Ռուսաստանի հետ համատեղ կոլեգիա էր լինում, միշտ ընդգծում էր, որ մենք դեռահասների նորկոմանյա չունենք, ու դրանով պարբերաբար ուզում էր ասել, որ մենք լավ ենք աշխատում, իսկ դուք, տեսե՛ք, վատ եք աշխատում»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ նույնը չենք կարող ասել հիմա։

«Հիմա ամեն քայլափոխի վխտում է դա, իրենք էլ շատ լավ գիտեն։ Վաղուց ոստիկանությունը դադարել է ոստիկանություն լինելուց, նրանք կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացնում հանցագործությունների դեմ։ Հանցագործությունների թվաքանակը ահռելի մեծացել է»,- ասաց Շիրինյանը։

Շիրինյանը հավելեց, որ ոստիկանության աշխատակիցների բուն աշխատանքը Փաշինյանին տարբեր տեղեր ուղեկցելն է մնացել։

«Պատվախնդիր ոստիկաններ ես չեմ տեսնում, ովքեր արժանապատվորեն կրում են ոստիկանի համազգեստը։ Հասարակության մեջ ամենաբարոյազրկված ծառայությունը ոստիկաններն են և ուժային բոլոր կառույցները»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ պետությունը որպես այդպիսին վերացել է։

«Այստեղ պետություն գոյություն չունի, չկա, վերջացել է, պրծել է պետությունը»,- ասաց Շիրինյանը։

Շիրինյանը նշեց, որ մարդկանց դիմադրողականությունն էլ է վերացել․ «Հոգնել են, մեկը մյուսին չի վստահում։ Նախանձը, կեղտը, չարությունը վեր են հանել, և ժողովուրդը սկսել է պայքարել մեկը մյուսի դեմ։ Ժողովուրդը իրար կոկորդ է կրծում, իրենք էլ շարունակում են տալ մեր տարածքները»,- ասաց պահեստազորի գնդապետը։

Շիրինյանը հավելեց, որ Փաշինյանը ոչինչ չի ստորագրել և չի էլ ստորագրելու, իսկ թուրքը, հանգիստ, հերթով վերցնելով, գալիս է։

«Նիկոլը հիմա էլ ասում է՝ Արարատը մոռացեք, գնացեք Արագածի մասին մտածեք։ Մեր տարածքում մեր զինվորներին ասում է՝ տեղափոխում ենք ավելի անվտանգ տարածք, սա աբսուրդ է։ Այսպիսի լկտիություն, ցինիզմ, անբարոյականություն երբեք չի եղել»,-ասաց Շիրինյանը։

Շիրինյանը հավելեց նաև, որ տեղին չէ այս իշխանություններին համեմատել նախկին իշխանությունների հետ։

«Ովքեր որ կփորձեն այս իշխանություններին համեմատել նախորդ իշխանությունների հետ, ուրեմն իրենք անբարոյականի վաստակ են, այսպիսի անբարոյական իշխանություն երբեք ու երբեք չի եղել։ Նախկին իշխանությունները, ի դեմս Քոչարյանի, ցույց տվին, որ իրենք շատ ավելի հայրենասեր ղեկավար են եղել, բայց հայրենասեր ժողովուրդ մենք չենք ունեցել։ Չկա, դատարկություն է»,- ասաց Շիրինյանը։

Շիրինյանը հավելեց, որ այս պահին բոլորը իրենց անձնական շահի մասին են մտածում։

«Սրիկա են նրանք, ովքեր Նիկոլի կառավարությունում մինչև հիմա աշխատում են, ինչպես կարելի է, իրենց համար պարզ չէ, որ թրքահպատակ իշխանություն է, և Ալիևն է այսօր օրակարգ թելադրում։ Իհարկե պարզ է, բայց ամեն մեկն իր հացի խնդիրն է լուծում, բոլորը ստամոքսով մտածող մարդիկ են դարձել, իրենց գերակա շահը ստամոքսն է, Հայաստանում գործում է «եղունգ ունես, գլուխդ քորի», «ամեն մեկի կաշին իր մարմնին է մոտիկ» սկզբունքները․ դա է, մորթապաշտ մարդիկ են դարձել բոլորը»,- ասաց Շիրինյաը։

Շիրինյանը հավելեց, որ այն մարդիկ, ովքեր Փաշինյանին ընտրել էին, հիմա հեռանում են երկրից՝ պատճառաբանելով, որ Հայաստանը ապրելու տեղ չէ։

«Վիժվածքի բալեք, այ վիժվածքներ, դուք ընտրեցիք Նիկոլին, հիմա ռադներդ քաշում, գնում եք, ինչի՞ եք գնում, բա մնացեք, ապրեք, ձեր վաստակն է, կերեք»,- ասաց Շիրինյանը և ավելացրեց, որ գրեթե բոլորի նկատմամբ չարացել է։