Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 րոպե առաջ - 23:11 09-11-2026

Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու. ադրբեջանագետ

Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու, այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի։ Այդ օրը շատ ծանր ու դաժան օր է մեր պատմության մեջ, բայց դրանից հետո ոչ պակաս ցավոտ օրեր ենք ունեցել, տեսել Արցախի էթնիկ զտումը։ Վեց տարին քիչ ժամանակ չէր, որ պայքարել ու ոտքի կանգնել ցանկացող ղեկավարությունը մեզ չհասցներ այն կետին, որ այսօրվա քննարկման հարցը չլիներ Բաքվից պարտադրվող սահմանադրական հանրաքվեն։ Վեց տարին ժամանակ էր, որը կարելի էր ու պետք էր օգտագործել բանակը հզորացնելու, մեր դիվանագիտական ներուժը մեծացնելու, մեր հակառակորդի թույլ ու ուժեղ կողմերն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև սեփական թերացումները տեսնելու, դրանք շտկելու և ոտքի կանգնելու համար։

Բայց այդ ժամանակը հոգով, մտքով ու սրտով հանձնված ՀՀ իշխանությունն օգտագործեց բանակը բարոյալքելու, Արցախի դեմ պայքարելու, Արցախի հայերին թիրախավորելու, Արարատ-Արագած կեղծ դիլեմաների, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և այլ հակապետական օրակարգերի համար։ Նրանք գերադասեցին մեզ բոլորիս մտցնել պարտության խարանի տակ, մեզ բոլորիս դարձնել կոտրված ու հանձնված, քան պայքարելու ու դիմադրելու ջանք գործադրել՝ հանուն մեր պետության։

Մենք հասել ենք մի կետի, երբ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» պատմության մեջ գոյություն չունեցող զավթողական անվամբ, և դրա դեմ պետական մակարդակով պայքար չկա, փոխարենը՝ մեզ եկել համոզում են հրաժարվել Անկախության հռչակագրից։ Հանձնվելուց ու խեղճանալուց արգահատելի բան չկա։ Թերևս անձնատուր լինելը անկամների ու տգետների համար հեշտ լուծում է, իսկ պայքարելը՝ բարդ, համառ, խելք ու կամք պահանջող աշխատանք։

Խոնարհումս 44-օրյա պատերազմում իրենց կյանքը դրած բոլոր մեր զինծառայողներին, որոնք կյանքի գնով չհանձնվեցին, այլ իրենց կյանքով ու զոհողությամբ պահեցին մեր բոլորիս ազգային արժանապատվությունը։ Որքան էլ ոմանց թվա, թե նրանց սխրանքը կարելի է մոռացության տալ, դա մեծ թյուրիմացություն է։ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․

Հ․Գ․ Ափսոս է մեր ժամանակը, այն կարելի է օգտագործել հանուն Հայաստանի, այլ ոչ թե ընդդեմ մեր պետության և ինքնիշխանության։ Ի վերջո, ժամանակը գնում է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան