Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Բաստիոն 8 րոպե առաջ - 21:30 09-11-2026

44-օրյա պատերազմի դադարեցումը հանցագործություն էր. Հրանտ Տեր-Աբրահամյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է պատմաբան, «Ազգային հեղափոխություն» չգրանցված կուսակցության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Հրանտ Տեր-Աբրահամյանը խոսել է 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Փաշինյանի՝ քաղաքական խոստումը չկատարելու և հանձնվելու, մինչև վերջ չպայքարելու, այսօրվա կառավարության՝ հրաժարական չտալու, «Ազգային հեղափոխություն» կուսակցության չգրանցելու և դրա պատճառների, Սահմանադրության տեքստի փոփոխության և Անկախության հռչակագրի հանելու մասին:

Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի ամբողջ իմաստն այն է, որ այդ պատերազմի դադարեցումն էր հանցագործություն, որովհետև երբ որ դու հանձնվում ես, դադարեցնում ես դիմադրությունը, դու օբյեկտ ես դառնում՝ հրաժարվելով պայքարից, մինչդեռ դա միակ ճանապարհն էր, մենք պարտավոր էինք հաղթել:

«Մենք մեղադրում ենք կառավարությանը, ասում ենք՝ ինչու հանձնվեցիր, ինչու դադարեցրիր պատերազմը, ոչ թե չկանխեցիր, դուրս չեկար պատերազմից օր առաջ: Բոլորը հետևյալ գաղափարախոսության մեջ էին՝ ինչու շուտ չհանձնվեցիր, և ըստ էության Փաշինյանն արեց այն, ինչ բոլորն իրենից պահանջում էին, վերցրեց այդ դրոշը հանձնվելու և այնպես առաջ տարավ, որ իր հետևից չէին հասնում, Փաշինյանն այնքան կատարյալ իրականացրեց հանձնվելու ծրագիրը, որ մինչև հիմա հետևից չեն հասնում»,- ընդգծեց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Այստեղ շատ կարևոր է գնահատական տալ. մենք չենք հանձնվելու, չենք նահանջելու, այդ ամբողջը հռետորաբանություն չէ, քաղաքական հայտարարություններ են. եթե դու ասում ես՝ պայքար մինչև վերջ, դա նշանակում է՝ մինչև վերջ, ոչ ոք քեզ չի պարտադրում, բայց եթե ասում ես ու հետո ասում ես՝ վայ, չէ, չստացվեց պայքարը, պիտի պատասխանատվություն կրես, սա է գլխավոր հանցանքը քո քաղաքական: Խնդիրը այս կառավարության նոյեմբերի 9-ից հրաժարական տալն է, ոչ թե ինչ-որ այլ պատճառով՝ հետո: Դա է քաղաքական պատասխանատվությունը. ասել ես՝ պայքար մինչև վերջ, կեսից հասկացել ես, որ չես կարող կամ սխալվել ես, պիտի գնաս, այդ անպատասխանատվությունն է, որ մարսում է»,- նշեց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը կարողացել է անել անհնարինը. կորցնելով Արցախը՝ հաղթել է ընտրություններում, քանի որ դա իրեն պետք էր, դա նրա անձնական հաղթանակն էր, ինչից կարելի է եզրակացնել, որ նա 44-օրյա պատերազմում պարզապես չէր ուզում պետության հաղթանակը:

Հրանտ Տեր-Աբրահամյանը վստահ է, որ ամեն ինչ դեռ առջևում է. չնայած հայ ժողովուրդը թույլ քաղաքական գիտակցություն ունի, բայց դա նրա մեղքը չէ, այլ քաղաքական էլիտաների ու տարվող քարոզչության, ուստի ինքը հավատում է հայ ժողովրդի ներուժին, քանի որ տեսել է՝ ինչի է ունակ ժողովուրդը դեռ 88 թվականին, 90-ականներին, 2020 թվականին, իսկ 44-օրյա պատերազմում պարտությունը ոչ թե ժողովրդի մեղքն էր, այլ պետության:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված