Ուղիղ եթեր
Ներքին 15 րոպե առաջ - 11:23 09-11-2026

«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: