Երեկ՝ նոյմեբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր - Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: