Ինչպիսի զինվորական է եղել «Համահայկական ճակատ» կուսակցության առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը, կասեն նրա մարտական ընկերները, սակայն նրա անվերջ թվացող` հեռուստատեսային օնլայն պայքարը ընդդեմ գործող իշխանությունների դադարել է պարունակել որևէ ինտրիգ։
Առավել հետաքրքիր է կուսակցության 2025 թվականի ֆինանսական մուտքի-ելքի կառուցվածքը։ Երբևէ բիզնեսով զբաղված կամ պարզապես տրամաբանող անձը կվկայի, որ 6.1 միլիոն մուտքի (շրջանառության) ձևակերպումների համար 2.2 միլիոն դրամ հաշվապահական ծառայության վճար փոխանցելը, մեղմ ասած, զարմանալի է։
Հիշեցնենք, որ մի քանի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքը հրավիրեց գեներալին ներկայանալու իրավապահներին, որպեսզի վերջինս ծանոթանա իր վերաբերյալ կազմված ապօրինի ծագման գույքի ուսումնասիրության արդյունքներին։