Արցախի կորստի պատճառը ոչ թե պարտությունն էր, այլ իշխանությունների դավաճանությունը։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, հանրային գործիչ Էլիոնորա Մանանդյանը։
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի Հանրապետության հրապարակում՝ Պատմության թանգարանին հարակից հատվածում, անցկացվել է «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» խորագրով ակցիա։
Էլիոնորա Մանանդյանը տեղեկացրեց, որ ակցիայի նպատակն է հիշեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հետևանքով Արցախի կորստի, մարդկային զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների, ինչպես նաև հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության կորստի մասին։
Նրա բնորոշմամբ՝ նոյեմբերի 9-ը Հայաստանի ժամանակակից պատմության ամենասև օրերից է, իսկ Արցախը կորցնելու պատասխանատվությունը, իր համոզմամբ, իշխանություններինն է։
Մանանդյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները մոմեր են վառել Արցախի հանձնված եկեղեցիների պատկերների ներքո՝ խորհրդանշաբար ընդգծելով, որ հայկական եկեղեցիները, չնայած հանձնվելուն, չեն հանձնվել։
«Մենք բոլորս հայ ենք, և հայկական ցանկացած տարածք մեր տարածքն է, ըստ այդմ՝ Արցախը մերն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Տեսանյութ: