Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 10 րոպե առաջ - 20:30 09-11-2026

Ալեքսանյանին չեն թողել ՌԴ, թոշակները չեն բարձրանա, ՀՀ-ի խոստումը Իրանին, Ավինյանի արգելքները. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 9-ի ամփոփ լուրերը:

Սամվել Ալեքսանյանի միջազգային տեղաշարժի սահմանափակումները խորանում են․ ԱՄՆ-ից հետո՝ ՌԴ-ն էլ արգելեց մուտքը: Եթե նախկինում գործարարը հանրայնորեն բողոքում էր ԱՄՆ մուտքի վիզա ստանալու անհաջող փորձերից, ապա այժմ նրա առջև դռներ է փակում նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Աղմկահարույց միջադեպ Մոսկվայի օդանավակայանում․ Ռուսաստանն արգելել է գործարար Սամվել Ալեքսանյանի մուտքը երկիր։ «168.am»-ի հավաստի տեղեկություններով՝ Ալեքսանյանը Մոսկվա էր մեկնել նույն ինքնաթիռով, որով ՌԴ մայրաքաղաք էր մեկնում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։ Ուշագրավն այն է, որ եթե Ալեն Սիմոնյանին դիմավորել ու պատվով ուղեկցել են միջոցառմանը, ապա Սամվել Ալեքսանյանին ռուս սահմանապահները շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, հատուկ ստուգումներ իրականացրել, ինչից հետո պաշտոնապես արգելել են նրա մուտքը Ռուսաստանի Դաշնություն։

Երևանում ավտոմեքենա վարելը դառնալու է շքեղություն․ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բաց տեքստով հայտարարում է, որ մայրաքաղաքում ահագնացող խցանումների հարցում վարորդներին սպասվում են նոր սահմանափակումներ։ Ավինյանի պնդմամբ՝ Երևանի փողոցները «ռեզինից չեն» և անընդհատ ընդլայնվել չեն կարող, իսկ խցանումների դեմ պայքարի միակ լուծումը հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ առանձնացված ավտոբուսային գծերի ու մեքենաների տեղաշարժի սահմանափակումների միջոցով։ Քաղաքապետը նաև ընդգծել է, որ որքան բարելավվի բնակիչների տնտեսական վիճակը, այնքան ավելանալու է մեքենաների քանակը, ուստի առանց սահմանափակումների ու կայանման նոր ենթակառուցվածքների՝ խնդիրը լուծելն անհնար է։

Հայաստան-Իրան հարաբերությունները դիվանագիտական ու տնտեսական ակտիվ փուլում են։ Երևանում կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հանդիպումը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առևտրաշրջանառության աճը և ընդգծել, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար։ Զուգահեռաբար, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հայկական կողմը Թեհրանին վստահեցրել է՝ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության։ Իրանական կողմը, ողջունելով ուղիների ապաշրջափակումը, նաև նշել է, որ հայկական հավաստիացումների համաձայն՝ ճանապարհի շինարարությունն իրականացնելու են հայկական ընկերությունները, իսկ արտաքին ռազմական ուժեր չեն տեղակայվելու։

Թեհրան-Բաքու հարաբերություններում դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում։ Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանը՝ Բաքվի կողմից Իրանի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Բաքվի այս քայլը որակել է «ոչ բարեկամական» և պաշտոնապես զգուշացրել, որ Թեհրանը համապատասխան պատասխան քայլեր է ձեռնարկելու։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Ադրբեջանը «անցանկալի անձ» էր հայտարարել ու արգելել Իրանի 14 քաղաքացիների մուտքը երկիր։ Բաքվի «սև ցուցակում» են հայտնվել իրանցի խորհրդարանականներ, լրագրողներ և կրոնական գործիչներ։

Նոյեմբերի 9-ի ողբերգական տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակին։ Զուգահեռաբար, ծավալուն ու խիստ քաղաքական ուղերձով է հանդես եկել կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա շեշտում է՝ պատերազմից հետո էլ Հայաստանը դեռ ուներ բանակցային լուրջ դիրքեր, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվում և չկորցնել պետության տարածաշրջանային կշիռը։ Սակայն, ըստ նրա, այդ հնարավորությունները մսխվել են, իսկ այսօր Ադրբեջանն արդեն պայմաններ է թելադրում ու պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, Ազգային ժողովում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու․ դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները»,- ընդգծել է Կարապետյանը։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կոշտ հակադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։Զուրաբյանը հայտարարում է՝ Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ իշխանություններն երկիրն հասցրել են մի վիճակի, որ դրա փրկությունը տեսնում են բացառապես Ադրբեջանի թելադրանքով նոր Սահմանադրություն ընդունելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու մեջ։ Ձեզ Հայաստանի անկախության պաշտպան հայտարարելը նույնքան զավեշտալի է, որքան եթե Հիտլերն իրեն հայտարարեր հրեա ժողովրդի անվտանգության երաշխավոր»,- Ռուբինյանի գրառմանն ի պատասխան՝ շեշտել է Զուրաբյանը։

Արտակարգ ու ողբերգական պատահար Երևանի Շենգավիթ վարչական շրջանում․ Շիրակի փողոցում շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Իրավիճակն էլ ավելի արտակարգ է նրանով, որ շտապօգնության մեքենան այդ պահին ինսուլտով ծայրահեղ ծանր հիվանդի էր տեղափոխում մասնագիտացված հիվանդանոց։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ տեղ հասած բժիշկների մեկ այլ հերթապահ խումբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց։ 25-ամյա վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև «Շտապբուժօգնության» տնօրեն Հարություն Հարությունյանը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութ: