Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Արտաքին 14 րոպե առաջ - 19:42 09-11-2026

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

Նոյեմբերի 6-ին Երևանում բացվել է «NORARALIK» խորագրով ցուցահանդեսը, որը միավորել է Հայաստանի և Թուրքիայի արվեստագետներին։

Ցուցահանդեսի անվանումը կազմված է հայերեն «նոր» և թուրքերեն «aralık» (տարածություն, միջակայք) բառերից։ Այն խորհրդանշում է երկու լեզուների, մշակույթների և հասարակությունների միջև նոր կապեր ստեղծելու գաղափարը։ Ցուցահանդեսն արվեստի միջոցով անդրադառնում է երկու ժողովուրդների միջև հարաբերություններին, պատմական հիշողությանն ու երկխոսության հնարավորություններին։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն անդրադառնում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին՝ դիտարկելով պատմական հիշողության, մշակութային տարբերությունների, փոխադարձ ընկալման և համակեցության հարցերը։

Արվեստագետները տարբեր գեղարվեստական միջոցներով փորձում են ներկայացնել երկու հասարակությունների միջև նոր կապերի ձևավորման հնարավորությունները։

«NORARALIK»-ը կազմակերպվել է Նիհաթ Օզդալի համակարգմամբ և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնությունն իրականացվել է Եվրամիության աջակցությամբ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդության հիմնադրամի» և Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի մասնակցությամբ։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 1-ը՝ Երևանի Խանջյան 19 հասցեում՝ շենքի 5-րդ հարկում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված