Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Արտաքին 11 րոպե առաջ - 21:43 09-11-2026

Թուրքիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի հրամանատարությունը և Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատարությունը Միջերկրական ծովի հարավային հատվածում՝ Ալեքսանդրիայի ափերի մոտ անցկացնում են «Բարեկամության ծով-2026 (Bahr El Sadaka)» զորավարժությունը։

Նշենք, որ այն ընթանում է նոյեմբերի 4-ից ու միտված է երկրների ռազմածովային ուժերի միջև հարաբերությունների զարգացման և փոխգործունակության բարձրացմանը։

Զորավարժության հատուկ դիտորդի օրվան մասնակցել են «TCG Anadolu» նավը, «TCG Gaziantep» ֆրեգատը, «TCG Meltem» հրթիռային մոտորանավը, 2 միավոր «SH70» ուղղաթիռ, 3 միավոր «AH-1W» հարվածային ուղղաթիռ և 3 միավոր «Bayraktar TB-3» անօդաչու թռչող սարք։ Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատարությունից մասնակցել են նաև «Gamal Abdel Nasser» բազմաֆունկցիոնալ նավը, ինչպես նաև «M. Fahmy», «El Fateh», «Fouad Zekry», «El Farouk» և «Al-Arish» նավերը։

Զորավարժության հատուկ դիտորդի օրվան հետևել են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուն և Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Մահմուդ Ադել Ֆաուզին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված