Նոյեմբերի 9-ից 20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31) կմասնակցեն 95 երկրի և 7 միջազգային կառույցի ղեկավարներ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարությունը։
Առաջին անգամ Թուրքիայում անցկացվող այս համաժողովին մասնակցում են 37 երկրի նախագահ, 35 վարչապետ և տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Մասնակիցների թվում է նաև Հայաստանը։ Համաժողովին կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
COP31-ի օրակարգում կլինեն կլիմայական ծրագրերի ֆինանսավորման, արտանետումների կրճատման, կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու և կանաչ էներգիային անցնելու հարցերը: Թուրքիան ստանձնել է համաժողովի հյուրընկալումն ու նախագահությունը, իսկ բանակցությունները կղեկավարի Ավստրալիան։
Ermenihaber