Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող Հաբաշ պողպատաձուլական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին է հաղորդվում։
NTV-ի հաղորդմամբ՝ փլատակներում կարող են լինել աշխատողներ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ երկուշաբթի օրը գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ», – հաղորդում է NTV-ն: