Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 6 րոպե առաջ - 14:49 09-11-2026

Ալիևն ուզում է ձգձգել խաղաղության պայմանագիրը, որովհետև զգացել է նոր զիջումների հոտը. Նարեկ Կարապետյան

Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը՝ եռապատերազմի կուսակցությունը:
Ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ, եռապատերազմի կուսակցությունը:
Ո՞վ է մեզ բերել 3 պարտություն՝ եռապատերազմի կուսակցությունը՝ ՔՊ-ն: Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները: Ազգային ուժերը կարող են հասնել նրան, որ ՀՀ-ում վերականգնվի վերջնական խաղաղությունը: Այսօր արդեն իսկ մեր դիրքերն այնպիսին են, որ ինչ կար տալու՝ այս մարդը տվել է, ու հիմա հարևան երկիրն ուղղակի ուզում է ձգել խաղաղության պայմանագիրը, քանի որ զգացել է նոր զիջումների հոտը: Պետք է զիջումները կանգնեցնել, այդ ժամանակ կլինի խաղաղություն:

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ քանի դեռ ՔՊ-ն իշխանություն է, միշտ վախեցնելու է պատերազմով ու շահարկելու է պատերազմի թեման:

«Քանի դեռ այս մարդիկ ղեկավարում են մեր արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ի վրայով միշտ գալու-գնալու է պատերազմի քամին, միշտ պատերազմով վախեցնելու են, պատերազմով գնալու են ընտրության, պատերազմով գնալու են զիջումների: Այդ բառը մեր օրակարգից դուրս չի գալու»:

Կարապետյանի խոսքով՝ մեզ երաշխիքներ են պետք, որ խաղաղության պայմանագիրն ուղղակի թուղթ չէ: Իսկ երաշխավորները պետք է մեկից ավելի լինեն:

«Մեզ մեկից ավելի երաշխավոր է պետք, որ մեկի հույսին չմնանք: Մեկից ավելի երաշխավոր ունենալը բերելու է տարածաշրջանում բալանսի վերականգնման»:

Մեր հանրության մեծ մասը չգիտի՝ ինչ է կատարվում Սահմանադրության ուղղությամբ, մարդիկ չգիտեն, որ Ալիևի պահանջով ուզում են սահմանադրություն փոխել, ով իմանում է՝ իր դեմ դիրքորոշումն է արտահայտում: Ու մենք տեսնում ենք, որ ամեն երրորդը չգիտի դա:

Հանրային աջակցությունն ընդդիմադիր գործիչների համար ամենակարևոր բանն է: Հանրությունը պետք է մեր կողքը կանգնի, իսկ խորհրդարանում մենք մեր գործը կանենք: Հետագայում արդեն ապարատի քայլերի դեմ հանրությունը պիտի իր իրավունքի համար պայքարի: Չպետք է Եռաբլուրը ստեղծած մարդը որոշի Եռաբլուրում թաղված հերոսների երեխաների ապագան: Դա դավաճանություն է էս մարդկանց հանդեպ, էն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարեցին: Պետք է ՀՀ-ի համար կռված մարդիկ չխաբվեն:

Մենք խաբում ենք մեր ժողովրդին, եթե թույլ ենք տալիս, որ մեր թշնամին գրի մեր Սահմանադրությունն այն դեպքում, երբ հազարավոր մարդիկ գնացին ու թշնամու դեմ պաշտպանեցին իրենց ապրելու իրավունքը», - լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը: