Հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աշխատավայրում աշխատանքներ կատարելիս «3-րդ աստիճանի այրվածքներով, մարմնի տարբեր մասերում» ախտորոշմամբ մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել «Կապանի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Արա Մ․-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ից։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: