Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 7 րոպե առաջ - 16:58 09-11-2026

ՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերն ադրբեջանական են. Լիանա Գասպարյան

Օրեր առաջ փորձել էի բացատրել մեր ժողովրդին, թե ինչ կարող է տեղի ունենալ նոր Սահմանադրության ընդունմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը՝ ընդդիմադիր ուժերի՝ միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցի ժամանակ:

«Հարցս հետևյալն էր, որ ուղղել էի մեր քաղաքացիներին՝ երբևէ նայե՞լ են Ադրբեջանի Սահմանադրությունը և դրանում ներառված տարածքային նկրտումները: Տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության, ադրբեջանական տարածքներ են Սյունիքի մարզը, Գեղարքունիքի մարզը, Վայոց ձորի մարզը:

Երբ մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել ՀՀ-ի համար, եկեք հիշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության հիմքը 1918 թվականի «Անկախության հռչակագիրն» է և Ադրբեջանի Հանրապետությունը համարվում է 1918-1920 թվականների գոյություն ունեցած պետության իրավահաջորդ»,-նշել է նա: