copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:58 28-07-2021

Անթալիայում անտառային հրդեհները մոտեցել են բնակավայրերին

Թուրքիայի Անթալիայի շրջանի Մանավգաթ քաղաքում լայնածավալ անտառային հրդեհներ են բռնկվել, կրակը մոտեցել է բնակավայրերին: Այս մասին հաղորդում է 61Saat-ը:

Հաղորդվում է, որ լայնածավալ հրդեհն առաջացել է Ենիկեյի շրջանի աղբանոցում բռնկված հրդեհի պատճառով: Հրդեհը արագ տարածվել է քամու ազդեցությամբ:

Հրդեհների մարմանը մասնակցում են մեծ թվով ավիացիոն, հրշեջ մեքենաներ և շինարարական սարքավորումներ: Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրդեհը տարածվել է դեպի բնակելի տարածքներ, իսկ որոշ տարածքների բնակիչներն արդեն տարհանվել են:

Ֆոտոշարք