Արտաքին 3 տարի առաջ - 13:00 04-02-2023

Թուրքիան և Ադրբեջանը ընթացիկ տարում նախատեսում են համատեղ ավելի քան 10 զորավարժություն անցկացնել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ինչպես փոխանցում է թուրքական Միլլիյեթ պարբերականը, հանդիպումը կայացել է Կարսում ընթացող Ձմեռ-2023 բազմազգ զորավարժությունների շրջանակներում։

Զաքիր Հասանովը Հուլուսի Աքարի հետ հանդիպման շեշտել է, որ համատեղ զորավարժությունները հաջողությամբ իրականացվել են։ Հասանովը հայտնել է, որ Թուրքիան և Ադրբեջանը 2023 թվականին նախատեսում են անցկացնել ավելի քան 10 համատեղ զորավարժություն։

Նշվում է, որ Ձմեռ-2023 զորավարժություններին մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի 70 զինծառայող, ինչպես նաև 23 զրահապատ մեքենա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար