Ներքին 3 տարի առաջ - 22:13 01-08-2023

ՌԴ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ անծանոթ տղամարդը, իր կամքին հակառակ, սեղմել է իր հետույքը և կուրծքը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 31-ին, սեքսուալ բնույթի բռնի գործողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 28-ամյա Ամինա Ի.-ն և հայտնել, որ օրեր առաջ Նար-Դոսի փողոցում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, երբ Նար-Դոսի փողոցի 128 հասցեի մոտ իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ՝ իբրև թե ծանոթանալու համար, ու երբ ինքը հայտնել է, որ մտադրություն չունի անծանոթ տղամարդու հետ շփվելու, այդ տղամարդը ձախ ձեռքով սեղմել է իր հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված արարքը կատարել է Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, 32-ամյա Խ. Հաջաթյանը:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի