Ներքին Տեսանյութ 15 րոպե առաջ - 23:48 09-11-2026

«Նուբարաշենում» սեպտեմբերի 14–ից հացադուլ անող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է

Սեպտեմբերի 14–ից «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել է տնային կալանքով։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է, որ իրենց վերջին այցելության ժամանակ` մոտ երկու օր առաջ, հորդորել էին Բադալյանին թողնել հացադուլը, քանի որ դա նրա կյանքի հետ անհամատեղելի էր։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրել է, որ պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարներին` «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ Արթուր Վարդանյանի հարցով։

28 օր հացադուլի մեջ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են 32–ամյա կալանավորին
Գալստյանի խոսքով` ճիշտ է` ՔԿՀ–ում կա բուժական մաս, սակայն Վարդանյանի առողջական խնդիրներին լուրջ միջամտություն է անհրաժեշտ, որ կարողանա կասեցնել վատթարացման և սրացման ընթացքը։

Այդ իսկ պատճառով պատգամավորը երկու գերատեսչություններից խնդրել է համապատասխան ընթացակարգերով քննության առարկա դարձնել Վարդանյանի առողջության վատթարացման խնդիրն ու անհրաժեշտ լուծում տալ` ընդհուպ քննարկել պատժի հետագա կրումից ազատելու հարցը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան