Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն (ԵՄ) վերադարձնելու գաղափարից։
BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ապշած է՝ տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։
Այս շաբաթ Բրյուսելում կայացած Մեծ Բրիտանիա–ԵՄ գագաթնաժողովում բրիտանացի վարչապետը հայտարարել է, որ ցանկանում է ոչ պաշտոնական քննարկում կազմակերպել Լոնդոնի և եվրոպական առևտրային բլոկի միջև երկարաժամկետ հարաբերությունների հնարավոր տարբերակների շուրջ։
BBC-ին տված բացառիկ հարցազրույցում Թերթզա Մեյը, որը 3 տարի բանակցել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ, Բերնհեմին կոչ է արել ընդունել 2016 թվականի հանրաքվեի արդյունքները։
«Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- հայտարարել է նա։
Մեյը կարծիք է հայտնել, թե Բերնհեմն իր առաջարկով բրիտանացիներին փաստացի առաջարկում է վերանայել նախկին որոշումը՝ ելնելով այն ենթադրությունից, թե նրանք սխալվել են։