SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հերթական խոշոր չափի գողության դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ 57-ամյա Հասան Խ.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել։
Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։
Տեղում Հասան Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 3-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան պահեստային սենյակի փայտյա արկղից գողացել են 155 հազար եվրո գումար։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: