Ներքին Միտք 36 րոպե առաջ - 12:09 22-11-2026

Թուրքիան խուսափում է ուղիղ ցեղասպանություններից՝ նախընտրելով իր թույլ հարևաններին «թուրքացնել»

Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ամենօրյա թոհուբոհի մեջ հնարավոր է չնկատել, թե ինչպես է փոխվել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իր թույլ հարևանների նկատմամբ:

Թուրքիան այսպես կոչված իր «մեծահոգի պետության» իմիջի կերտման ճանապարհին արդեն խուսափում է ուղիղ ցեղասպանություններից, ինչպես նաև իր դրոշի ներքո այլ երկրներ ներխուժումից, դրա փոխարեն նախընտրելով տեղի իշխանություններին «թուրքացնելով» ու ծառայեցնելով իր նպատակին:

Երբ նայում ես ինչպիսի իշխանություններ են «ձևավորվել» Սիրիայում, հասկանում ես, թե ինչպես է հնարավոր մարդը լինելով տվյալ երկրի քաղաքացի, ամբողջությամբ սպասարկի թուրքական շահերը:

Այդ սպասարկման համար Թուրքիային անհրաժեշտ էր, որ տվյալ դեպքում այդ երկրի ղակավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին լինի ամբողջությամբ վարկաբեկված, նախկինում պարտված, որպեսզի Թուրքիան կարողանար նրան լիովին կառավարել:

Նա նախկինում Ալ Քաիդայի մաս կազմող «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը ղեկավարն էր ում «հայրենասիրական» գործողությունների պատճառավոր Սիրիայում հազարավոր զոհեր են եղել, ու Թուրքիային պետք էր հենց այդպիսի ղեկավար, որ, եթե նրա մտքով, իսկ անցկացնի որևէ ինքնուրույն քայլ անել, նրա դիմաց դրվեն տվյալ անձի «լիովին վարկաբեկված» անցյալը:

Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան Ջուլանիի միջոցով ստիպեց, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը, դրոշը, գերբը, բանակի սպառազինությունը...սակայն առերևույթ ցույց տրվեց, որ իբր դա Սիրիայի ժողովրդի արդար պահանջն էր:

Թուրքիան տասնյակ սիրիացի ռազմագերիներ է պահում իր երկրում, ովքեր հազարավոր ցուցմունքներ ու վկայություններ են տվել Ջուլանիի դեմ, ու եթե հանկարծ Ջուլանին իրեն «խելոք չպահի» այդ ամենը կհրապարակվի և Ջուլանին կարժանանա իր «արժանի» պատժին իր գործած իրական հանցագործությունների համար:

Միաժամանակ Թուրքիան թույլ է տալիս Ջուլանիին շրջագայություններ իրականացնել աշխարհով մեկ, իբր դեմոկրատ լիդեր ներկայանալու համար և գովաբանել Էրդողանի գիրքն ու նրա վարած քաղաքականությունը:

Նույնիսկ Ջուլանին Թրամփը ընդունեց՝ ստանալ վերջինիս կոմպլիմենտը, թե ինչ համարձակ տղա է նա ով կարողացավ երկրին «խաղաղություն» բերել, սակայն բոլորն էլ գիտեն, որ նա ընդամենը Էրդողանի խաղալիքն է, որը հիմնականում օգտագործվում է տարածաշրջանի մյուս գերտերություններ՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ:

Պատահական չէր, որ իշխանության գալուց անմիջապես հետո նա երկիրը «մաքրեց» իրանական ու ռուսական ուժերից միայն մի փոքրիկ ռուսական ռազմաբազա թողնելով Լաթաքիայի մոտ գտնվող Հմեյմիմ քաղաքում, իսկ մնացած ռուսական ուժերին դուրս քշելով երկրի տարածքից, որոնք լավ կամ վատ ապահովում էին երկրի կրոնական փոքրամասնությունների ու մեծամասնության միջև եղած բալանսը:

Առաջին գործը, որ արեց Ջուլանին իշխանության գալուց հետո, նա բոլոր առանցքային պաշտոններին նշանակեց թուրքական հատուկ ծառայությունների տակ գտնվող անձանց, իսկ նրանց հակառակորդներին պիտակավորեց իրանական ու ռուսական գործակալներ:

Կարելի է ասել Ջուլանին երկիրը ղեկավարում է հիմնական երկու «ուժերի» միջոցով՝ թուրքիայի հատուկ ծառայությունների և այսպես կոչված «ժեխի», որը պատրաստ է քսի տալու պարագայում ոտքի կանգնել ու «պայքարել» նախկին ռեժիմի մնացորդների դեմ, տվյալ դեպքում ալավիտների, ովքեր վաղուց քաղաքականապես ոչնչացված են, սակայն նրանց անունը պետք է պայքարի իմիտացիա ստեղծելու համար:

Եթե ավելի ուշադիր ենք նայում, այս կոնտեքստում ամենակարևոր դերակատարը ոչ այնքան թուրքական հատուկ ծառայություններն են, այլ այն խառնամբոխը, որը ուղղորդվում է նրանց կողմից ու այդ ժեխին թվում է, որ այդ ամենը նա անում է երկրում այսպես կոչված «խաղաղություն ու կայունություն» հաստատելու նպատակով:

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով

Ձեզ գուցե հետաքրքրի