Ներքին 23 րոպե առաջ - 11:24 22-11-2026

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս»-ի 18-րդ առաջնության հաղթողները

«Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Դիջիթեք էքսպո 2026» ցուցահանդեսի շրջանակում անցկացված «ԱրմՌոբոտիքս»-ի (ArmRobotics) 18-րդ առաջնության եզրափակիչ փուլը։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։

Եզրափակիչ փուլից առաջ անցկացվել են նախընտրական և մարզային փուլեր, այնուհետև տեղի է ունեցել հաքաթոն, որի ընթացքում թիմերը պատրաստվել են բուն մրցույթին։

Մրցույթին մասնակցել են 9-18 տարեկան դպրոցականներ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոցների սաները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և տարբեր STEM կրթական ծրագրերի թիմերը։

Ըստ մրցութային արդյունքների՝ կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ն. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի դպրոցը, երրորդ տեղում՝ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը։

Ավագ տարիքային խմբում առաջատարը Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են, երկրորդ տեղը զբաղեցրել է Քարահունջի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը։

«ԱրմՌոբոտիքս2026»-ն անցկացվում ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/՝ համագործակցությամբ։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ճարտարագիտական աշխատանոցների «Արմաթ» ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ նախապատրաստելով և ուղղորդելով երեխաներին դեպի տեխնիկական կրթություն։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի