Գեղասար գյուղի դպրոցը իշխանություններն ուզում են փակել:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութով հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը:
«Դպրոցում սովորում է 80 աշակերտ, կան նաև նախակրթարանում սովորող աշակերտներ, որոնց թիվը բավականին մեծ է: Դպրոցն ուզում են փակել, որովհետև 100-ից ավելի աշակերտ չի սովորում:
Այս իշխանությունները չունեն անհատական մոտեցում յուրաքանչյուր քաղաքացու: Իրենց ուշքն ու միտքը գյուղը դատարկելն է:
Գյուղացիները մեզ պարզ ասում են, որ եթե դպրոցը փակվի, իրենք գնալու են գյուղից:
Սա է իշխանությունների ամենապարզ ու ամենաևերացող տեսակը», - ասում է Դավթյանը: