Կրակոցներ չկան, մահեր չկան, Արցախում նույնիսկ մեկ հայ չկա, այն Արցախում, որը դարեր ի վեր բնակեցված է եղել հայերով, սա պատմական փաստ է, որը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել:
Այս մասին ԱԺ-ում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ Եռաբլուրը միայն 2020 թվականին չէ, որ մեծացել է. մինչ այդ այնտեղ հանգչում էին պատերազմում հաղթանակ տեսած մեր հայրենակիցները. «Հայրենակիցներ, որոնք չեն եղել նախաձեռնող, այլ եղել են պաշտպանող, պաշտպանող ցեղասպանությունից, Սումգայիթի ջարդերից, պաշտպանող հայ ընտանքիների, որոնք իրավունք ունեին այդ տարածքներում բնակվելու, բայց ենթարկվեցին էթնիկ զտման»:
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին՝ փոխխոսնակը նշեց, որ իշխանությունը չի կարողանալու ստորագրել խաղաղության պայմանագիրը. «Կներեք, բայց ուղիղ կասեմ, չհամարձակվե՛ք մեզ ասել, թե դեմ ենք խաղաղության գործընթացին, դուք չեք կարողանում էդ թուղթը ստորագրել, չեք կարողանում»:
Տեսանյութ: