Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 34 րոպե առաջ - 18:12 20-11-2026

Աշխարհի առաջատար բուհերում սովորողների զnրակոչի տարիքային շեմը կսահմանվի 32 տարեկան

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը փոփոխել։

Առաջարկվում է միայն այս խմբի քաղաքացիների համար զինծառայության տարիքային վերին շեմը 27 տարեկանի փոխարեն սահմանել 32 տարեկան։

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշել է, որ ներկայացվող նախագիծը լրացնում է բարձր որակավորում ունեցող քաղաքացիների մասնագիտական ներուժն ու գիտելիքները մեր երկրի զարգացմանը ծառայեցնելու Կառավարության քաղաքականությունը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ դեռևս նախորդ տարի կատարված օրենսդրական նախորդ փոփոխությունների և Կառավարության համապատասխան որոշումների ընդունման արդյունքում այս տարվա հոկտեմբերի 1-ից վերը նշված ցանկի վարկանիշային համալսարաններում ուսումնառությունն ավարտած քաղաքացիներն արդեն իսկ կարողանում են դիմել և աշխատանքի անցնել սահմանված պայմաններով։

Կառավարության որոշմամբ գերակա համարվող ոլորտներում (հանրային կառավարում, կրթություն և գիտություն, ռազմարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերություն՝ ներառյալ գյուղմթերքի արտադրություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, ինչպես նաև առողջապահություն և ֆինանսներ) առնվազն 3 տարի աշխատելու դեպքում, նրանք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Ներկայում այդ իրավունքն ունեցող շուրջ 40 քաղաքացիներից 21-ն արդեն դիմել են ծրագրից օգտվելու համար։ Սա վկայում է առաջարկված մոտեցումների կենսունակության մասին, ինչը թույլ է տալիս հեղինակավոր բուհերի շրջանավարտների մասնագիտական կարողություններն ու փորձը ներգրավել տարբեր ոլորտների զարգացման գործում։

Միևնույն ժամանակ, գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա որոշակի խնդիրներ։ Մասնավորապես՝ գործող օրենքով զորակոչի վերին տարիքային շեմը սահմանված է 27 տարեկանը։ Արդյունքում` այն քաղաքացիները, որոնք սովորում են ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում, ավարտելուց հետո չեն կարողանում օգտվել աշխատանքային տարկետման այս հնարավորությունից»,- նշել է նախարարը։

Հաշվի առնելով խնդիրը՝ նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում՝ բացառապես Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորող քաղաքացիների համար տարկետման վերին տարիքային շեմը սահմանելով մինչև 32 տարեկանը։

Այս փոփոխությունը հնարավորություն կտա կրթական տարբեր աստիճաններ ավարտած մասնագետներին լիարժեք ներգրավվելու ծրագրում և աշխատանքային գործունեություն ծավալելու պետության համար գերակա և առաջնահերթ ոլորտներում։

Ամենից շատ դիտված

22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
19:44 Լիցենզիա են պահանջում, բայց աշխատելու տեղ չեն տալիս. վարորդների դժգոհությունը
20:36 Մյասնիկյան պողոտայում «Tesla»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու թիթեղյա պարսպին