ՀՀ երկրերդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ կես ժամով հետաձգվել է։ Պատճառը պաշտպան Արամ Օրբելյանի միջնորդությունն է․ նա խնդրել է ընդմիջում հայտարարել՝ մեկ այլ անհետաձգելի դատական նիստի մասնակցելու համար։
Դատարանում իրավիճակը լարվել է, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը զգուշացրել է, որ Օրբելյանի՝ նիստին չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։ Ավելին՝ դատավորը հայտարարել է, որ նման երկու բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։
Հիշեցնենք՝ 2018 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։
Հետագայում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին վերագրված հոդվածը, ինչի հետևանքով «Մարտի 1»-ի գործով անցնող անձանց, այդ թվում՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։
Սակայն 2024 թվականին Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջադրված մեղադրանքը հնարավոր էր վերաորակել։ Գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան, որտեղ դրա քննությունը վերսկսվել է։
Մարնամասները՝ տեսանյութում։