Ներքին 7 ժամ առաջ - 16:44 19-11-2026

Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ամասիա խոշորացված համայնքի Հայասա կոչվող թաղամասի բնակիչները ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով ամեն օր խնդիրների են բախվում։ Թաղամասի բնակիչ Իշխան Ղուկասյանի խոսքով՝ ճանապարհներն այնքան վատ վիճակում են, որ դրանցով երթևեկելը վնասում է մեքենաները, իսկ բնակիչների բարձրացրած խնդիրները շարունակում են անպատասխան մնալ։

«Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն»,- ասում է Իշխան Ղուկասյանը՝ նշելով, որ բնակիչներն անգամ ճանապարհների հիմնանորոգում չեն պահանջում։ Նրանց համար առաջնայինը ճանապարհների նվազագույն բարեկարգումն է, որպեսզի հնարավոր լինի առանց մեքենաները վնասելու երթևեկել։

Բնակչի խոսքով՝ Հայասա թաղամասը կարծես դուրս է մնացել համայնքային ուշադրությունից։ Խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվում։

Գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ ստիպված են ամեն օր հաղթահարել կենցաղային դժվարությունները, իսկ անբարեկարգ ճանապարհները դրանցից մեկն են։ Բնակիչների պահանջը պարզ է՝ գոնե նվազագույն պայմաններ ապահովել, որպեսզի իրենց թաղամաս տանող ու այնտեղի ճանապարհները դադարեն լրացուցիչ հոգս ու ծախս դառնալ։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի