Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ ամբիոնից հնչեցրել է ժարգոնային արտահայտություններ, ուղղված պատգամավորներից մեկին՝ «Այո, դու ես գողացել, դու գողի սպասարկու ես, դու գողի «աբսլուգ» ես, դու ավելի վատն ես, դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կաստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես, դու դամաշնիկ բռնող ես, դու ավելի վատն ես, դու ստնտու ես»։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում վարչապետի նման արտահայտությունները։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նման արտահայտություններն ընդունելի չեն, սակայն, ինչպես նշեց, նման խոսքերն ամեն քայլափոխի են հնչում։ «Ես ներում եմ, ոչինչ»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ նման արտահայտություններն ընդհանրապես գեղեցիկ չեն՝ անկախ նրանից, թե ով է դրանք հնչեցնում։ «Ընդհանրապես սիրուն բան չէ, և բոլորի կողմից էլ դա տգեղ է, ոչ միայն վարչապետի»,- ասաց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ կարծիք հայտնեց, որ նման պահվածքը բնորոշ է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նա վաղուց է անցել թույլատրելի սահմանները։
Մանրամասմերը՝ տեսանյութում: