Ներքին Միտք 1 ժամ առաջ - 22:56 19-11-2026

Նազարը հիմա իրեն պատառոտելով ճղճղում է՝ «ինձ ռադ արեք». Աբրահամ Գասպարյան

Քաղաքական էլիտաների իտալական դպրոցի հայտնի տեսաբաններն անցած դարի 30-ականներին հաստատեցին՝ անպատրաստ ղեկավարը հենվում է քարոզչության և չափազանցված խոստումների վրա՝ թաքցնելու իրական անկարողությունը․ գրում է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Հայաստանում որքան էլ քաջ նազարը փորձի իր ավանակի մակարդակից էլ ավելի ցած իջնել, միևնույն է՝ նույն փնթին է։ նազարը նոր հիմարություն դուրս չի տալիս, նույն հանգերգն է՝ ազգայինից հոգեխանգարմունքի հասնող ինտերպրետացիայով, պարզապես հիմա իրեն պատառոտելով ճղճղում է՝ «ինձ ռադ արեք»։ Քաղտեխնոլոգիաների ո՞ր թելի վրա է խաղում սո՛ւյնը։

Ընտրազանգվածի մոտ խտացնում է ներազգային միևնույն թշնամու կերպարի գույները․ աղքատության հաղթահարման հույսով իրեն քվե տված մարդը կների նազարի բոլոր հիմարությունները, երբ սկսի ատել իր հիմար երևակայությունը կամ մատուցված կեղծիքը չկիսողին։

նազարը չի պատժում իրեն հունից հանող մտածող հային, պարզապես նրան հայտարարում է «դավաճան», մնացածը՝ ամբոխի, արբանյակ մեդիայի ու կցորդիչ կուսակցությունների անելիքն է։

նազարը միևնույն հակագիտական, հակատրամաբանական ու հակահայկական սուտը զռում է ամեն շաբաթ․ պատերազմից հետո 6 տարում ամբոխը սկսում է վիճարկել մածունի սպիտակ գույնը։

նազարը օխլոկրատիկ, դեմագոգ, կակիստոկրատ (անկարողների և բարոյազուրկների իշխանական համակարգ), մակերեսային, ոչ ինտելեկտուալ բռնապետ է, որը միևնույն գրպանային խմբակ-կուսակցությունների ու ամբոխի միջից ձևավորում է կեղծ ընդդիմադիր խմբավորումներ, կազմակերպում նրանց ձևական առճակատումն ու կառավարում նրանց շարժուձևը։

նազարը վաղուց հատել է ազատ խոսքի ու գռեհկաբանության նուրբ սահմանը․ նա ագրեսիվ տգիտությամբ ոտնակոխ է անում մտածող մարդու արժանապատվությունը և օրինակ ծառայում սեփական ընտրազանգվածին՝ անտեսել պետության կործանմանն ուղղված քայլերը։

նազարն ամեն ինչ անում է, որպեսզի իր ընտրազանգվածը հավատա, թե իր քաղաքական հակառակորդները ազգի թշնամին են՝ «թող իրար ոչնչացնեն, ես կաշիս կփրկեմ»։
նազա՛ր, ժամանակի ընթացքում սկսեցիր հավատալ քո բացառիկությանն ու «հզորությանը», որը հիմնված է միայն քո՛ իսկ տարածած միֆի վրա։ Դու կեղծ հեղինակություն ես, որի տեղը միայն ու միայն ազգի պատմության աղբանոցն է։
Պի՛նդ եղեք»,- նշում է Գասպարյանը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի

Ձեզ գուցե հետաքրքրի