Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը նժույգ թափեր վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։
Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ազատ վարժությունների եզրափակչում նվաճել է արծաթե մեդալ։
Նարե Ավագյանը պատանիների բազմամարտում նվաճել է բրոնզե մեդալ։